Դիեգո Սիմեոնեն այս մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա «Ատլետիկոյից»

Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն այս մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա ակումբից։ Այս մասին El Chiringuito հեռուստաընկերության եթերում հայտնել է լրագրող Պակո Կարիդադը։ Նշվում է, որ մասնագետն իր որոշման մասին արդեն տեղեկացրել է ակումբի գլխավոր տնօրեն Միգել Անխել Ժիլին։

Սիմեոնեն Մադրիդի «Ատլետիկոն» գլխավորում է 2011 թվականից։ 52-ամյա արգենտինացու գլխավորությամբ մադրիդյան ակումբը երկու անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, ինչպես նաև նվաճել Եվրոպայի Լիգան ու Եվրոպայի Սուպերգավաթը։ Նույնքան անգամ թիմը դուրս է եկել Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ։

Բացի այդ, «Ատլետիկոն» հաղթել է նաև Իսպանիայի գավաթն ու Սուպերգավաթը: