Հայտնի են դարձել այն ֆուտբոլիստների անունները, ովքեր հավակնում են լինել Ֆրանսիայի հավաքականի ավագը։
Հունվարի 9-ին «եռագույնների» ներկայիս ավագ Ուգո Լյորիսը հայտարարեց ազգային հավաքականում կարիերան ավարտելու մասին։
Ինչպես հայտնում է L’Equipe-ը, նրա հեռանալուց հետո ավագի գլխավոր թեկնածուներն են պաշտպան Ռաֆայել Վարանը և հարձակվող Կիլիան Մբապպեն։ Նաև Անտուան Գրիզմանը կարող է հավակնել ավագի դերին: