Լոնդոնի «Արսենալը» չի գնի «Յուվենտուսի» ֆուտբոլիստին

Լոնդոնի «Արսենալը» կորցրել է հետաքրքրությունը Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Դուշան Վլահովիչի նկատմամբ։ Լրագրող Ռայան Թեյլորի խոսքերով, «զինագործները» չեն ցանկանա ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում ձեռք բերել նրան:

Աղբյուրի համաձայն, «Արսենալը» չի ցանկանում խառնվել ֆուտբոլիստի հետ այն բանից հետո, երբ անցյալ ձմռանը նրա շրջապատը անտեսել է գործարքն իրականացնելու ակումբի փորձերը:

Հիշեցնենք, որ չնայած Միկել Արտետայի թիմի հետ տարբերակին, Վլահովիչը ընտրեց «Ֆիորենտինայից» «Յուվենտուս» տեղափոխությունը: