«Բարսելոնայի» հարձակվող Ուսման Դեմբելեն կարող է տեղափոխվել ԱՊԼ: Այս մասին հայտնում է AS-ը:
Կատալոնական ակումբում հույս ունեն, որ իրենց կհաջողվի թիմում պահել ֆրանսիացուն, չնայած նրան, որ «Չելսին» պատրաստ է շահավետ պայմանագիր առաջարկել 24-ամյա ֆուտբոլիստին:
Ֆրանսիացի վինգերին իր թիմում ցանկանում է տեսնել անձամբ անգլիական ակումբի մարզիչ Գրեհեմ Փոթերը: