«Չելսին» բանավոր պայմանագիր է կնքել Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ժոաո Ֆելիշի համար, հայտնում է The Athletic-ը:
Անգլիական ակումբը ֆուտբոլիստի համար կվճարի 11 մլն եվրո, ինչը ավելի ցածր է, քան այն գումարը, որն ի սկզբանե ցանկանում էր ստանալ Մադրիդի «Ատլետիկոն»։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 23-ամյա ֆուտբոլիստով հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Արսենալը»։
Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 50 միլիոն եվրո։