Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՖՖՖ) նախագահ Նոել Լե Գրեյը Զինեդին Զիդանի մասին սկանդալային հայտարարությունների համար ներողություն է խնդրել:
«Այդ արտահայտությունները թյուրիմացության պատճառ են դարձել։ Ցանկանում եմ անձնական ներողություն խնդրել այս խոսքերի համար, որոնք բացարձակապես չեն արտացոլում ոչ իմ մտքերը, ոչ իմ վերաբերմունքը Զիդանի նկատմամբ»,- Լե Գրեյի խոսքը մեջբերում է L’Equipe-ը:
Հիշեցնենք, որ Լե Գրեյին հարցրել էին, թե արդյոք Զիդանը կարող է գլխավորել Ֆրանսիայի հավաքականը: Նա պատասխանել էր, որ իրեն չի հետաքրքրում: Հարցին, թե արդյոք իր և ֆրանսիացի մասնագետի միջև հեռախոսազրույց է եղել, Լե Գրեյը պատասխանել էր, որ նույնիսկ հեռախոսը չի վերցնի, եթե Զիդանը զանգի: