Ֆրանկ Կեսյեն կարող է վերադառնալ Իտալիա

«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրանկ Կեսյեն հայտնվել է «Ինտերի» ուշադրության կենտրոնում, հայտնում է Calciomercato-ն։

Աղբյուրի համաձայն, ֆուտբոլիստը պատրաստ է դիտարկել այլ ակումբ տեղափոխվելու տարբերակը, որտեղ կարող է ավելի շատ խաղաժամանակ ստանալ։

Կողմերի միջև բանակցային գործընթացը կարղ է մեկնարկել առաջիկայում:

Ընթացիկ մրցաշրջանում Կեսյեն անցկացրել է 13 հանդիպում և դարձել 1 գոլի հեղինակ։ Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։