«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը թիմում նոր կանոն է սահմանել

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» որոշել է շաբաթական աշխատավարձերի առավելագույն չափ սահմանել: Այն կկազմի առավելագույնը 200 հազար ֆունտ (226 հազար եվրո), հայտնում է Daily Maily-ը:

Այս նորամուծությունն արդեն հասցրել է կրել «Ռոնալդուի կանոն» անվանումը: Նոր կանոնի նպատակը ֆուտբոլիստների շրջանում համեմատաբար հավասար աշխատավարձերի սահմանումն է

Անգլիայի Պրեմիեր լիգայի 17 տուրերից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» 35 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 4-րդ տեղը: