Ժորդի Ալբան, գուցե տեղափոխվի իտալական ակումբ

«Յուվենտուսը» հետաքրքրված է «Բարսելոնայի» պաշտպան Ժորդի Ալբայի ծառայություններով, հայտնում է El Nacional-ը:

Ըստ աղբյուրի՝ թուրինցիները ցանկանում են ձեռք բերել իսպանացուն ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում։

Իր հերթին, կատալոնական ակումբի ղեկավարությունը դեմ չէ գործարքի կայացմանը:

Ալբայի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը։

Այս մրցաշրջանում 33-ամյա պաշտպանը ակումբի կազմում անցկացրել է 10 հանդիպում և կատարել 2 գոլային փոխանցում։