Մադրիդի «Ռեալը» չի փակում դռները ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեի վրա, հայտնում է հեղինակավոր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Նշենք, որ 2022 թվականի ձմռանը Մադրիդի «Ռեալը» պայմանավորվել էր ֆրանսիացու տեղափոխության պայմանների շուրջ, սակայն նա մտափոխվեց՝ որոշելով երկարաձգել պայմանագիրը ՊՍԺ-ի հետ։
Լրատվամիջոցները բազմիցս նշել են, որ «Ռեալը» մոտ ապագայում այլևս չեն փորձի թանկարժեք հարձակվող ձեռք բերել, սակայն Ֆաբրիցիո Ռոմանոն կարծում է, որ այս իրավիճակում ցանկացած շրջադարձ հնարավոր է։ Հայտնի տրանսֆերային փորձագետի կարծիքով՝ Մադրիդի «Ռեալը» չի հրաժարվել ԱԱ-2022-ի լավագույն ռմբարկուին ձեռք բերելու ծրագրերից։
Կիլիան Մբապպեի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականը։ Transfermarkt-ը 24-ամյա ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 180 միլիոն եվրո։