Մատեու Լաոսը կարող է ավարտել մրցավարական կարիերան

Իսպանացի մրցավար Մատեու Լաոսը շուտով կարող է ավարտել մրցավարական կարիերան, հայտնում է TyC Sports-ը:

Իսպանացին աշխատել է ԱԱ-2022-ի քառորդ եզրափակիչ Արգենտինայի ու Հոլանդիայի հավաքականների խաղում (2:2, 11 մետրանոցներ՝ 4:3): Խաղի ընթացքում մի քանի անգամ բախումներ են եղել ֆուտբոլիստների միջև։ Խաղից հետո մրցավարությունը քննադատության է ենթարկվել երկու թիմերի ներկայացուցիչների կողմից։ Այս խաղում Լաոսը ցույց տվեց 17 դեղին քարտ։

2022 թվականի դեկտեմբերի 31-ին Լա Լիգայի 15-րդ տուրի «Բարսելոնա»-«Էսպանյոլ» խաղում (1:1) իսպանացի մրցավարը նույնպես շարունակել է վիճահարույց որոշումներ կայացնել։ Խաղի ընթացքում նա ցույց է տվել 16 դեղին և երկու կարմիր քարտ։

Նշենք, որ 45-ամյա մրցավարը սպասարկել է 2021 թվականի ՉԼ-ի եզրափակիչը և սպասարկել 2018 և 2022 թվականների ԱԱ-ի հանդիպումները։