«Արսենալը» որոշում է կայացրել Միխայլո Մուդրիկի տրանսֆերի հետ կապված

Լոնդոնի «Արսենալը» մտադիր չէ 100 միլիոն եվրո վճարել «Շախտյորի» կիսապաշտպան Միխայլո Մուդրիկի համար։

Ինչպես հաղորդում է Football London-ը, դոնեցկյան ակումբը 22-ամյա ֆուտբոլիստի համար պահանջում է 88 մլն ֆունտ (մոտ 100 մլն եվրո), սակայն այդ գումարը շատ ավելին է, քան լոնդոնյան ակումբը պատրաստ է վճարել։

«Զինագործները» նման գնի դիմաց Մուդրիկին չափազանց անփորձ են համարում և չեն ցանկանում նման գումար վճարել նրա համար։ «Արսենալի» ամենամեծ ձեռքբերումը մինչ այժմ կիսապաշտպան Նիկոլաս Պեպեն է, ով 2019 թվականին վճարվել է 72 միլիոն ֆունտ ստեռլինգ։