ՊՍԺ-ն պատրաստ է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ բաժանվել թիմի հարձակվող Նեյմարից, հայտնում է Sport-ը:
Աղբյուրի համաձայն, ՊՍԺ-ն վճռական է տրամադրված ազատվել բրազիլացու պայմանագրից և կարգավորել աշխատավարձերը:
Բացի այդ, փարիզյան ակումբը ցանկանում է իր սպորտային նախագիծը կառուցել հարձակվողներ Կիլիան Մբապպեի և Լիոնել Մեսսիի շուրջ:
Նշվում է, որ ՊՍԺ-ն պատրաստ է վաճառել Նեյմարին 100 մլն եվրոյով։ 30-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը ֆրանսիական ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսը։