Կատալոնական «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան հայտնել է, որ թիմի կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը կարող է տեղափոխվել ՄԼՍ։
«Նա կարիերան շարունակելու առաջարկներ ունի ԱՄՆ-ից։ Եթե ամեն ինչ լավ ընթանա, ինչը մենք բոլորս ցանկանում ենք, նա կմնա մինչև մրցաշրջանի ավարտը, իսկ ամռանը մենք կխոսենք»,- Լապորտայի խոսքերն է մեջբերում Cadena SER-ը։
Նշենք, որ 34-ամյա կիսապաշտպանի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի ավարտին։
Այս մրցաշրջանում Բուսկետսը բոլոր մրցաշարերում անցկացրել է 18 հանդիպում և կատարել մեկ գոլային փոխանցում:
Ի դեպ, «Բարսելոնայի» երկրպագուներին առաջարկում ենք միանալ մեր ինստագրամյան էջին, որտեղ կլինի ամեն ինչ «Բարսելոնայի» մասին՝ միացեք սեխմելով այստեղ.