«Նապոլիի» կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիան պատմել է, որ Գուտին և Կրիշտիանու Ռոնալդուն իր սիրելի ֆուտբոլիստներն են եղել։
«Ես միշտ հետևել եմ Գուտիին, ինձ դուր է եկել նրա խաղի ոճը։ Երբ ես նայեցի նրան, նա հիանալի էր, և դրանից անմիջապես հետո նա թոշակի անցավ: Գուտիից հետո իմ սիրելի ֆուտբոլիստը Կրիշտիանու Ռոնալդուն է։
Ռոնալդուի և Մեսսիի միջև ընտրություն կատարելը շատ դժվար է, բայց իմ կուռքը Կրիշտիանոն է»,- Կվարացխելիայի խոսքերն է մեջբերում Goal.com-ը։