«Բարսելոնայի» ֆուտբոլիստը ցանկանում է երկարաձգել պայմանագիրը թիմի հետ

Կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Սերխի Ռոբերտոն ցանկանում է շարունակել ելույթները կատալոնական թիմում, հայտնում է Esports RAC1-ը։

«Ցանկանում եմ երկարաձգել պայմանագիրս: Պաշտոնական բանակցություններ դեռ չեն եղել, բայց Չավին ինձ արդեն ասել է, որ ցանկանում է ինձ պահել թիմում», – ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է goal-ը:

Նշենք, որ 30-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ավարտվում է հաջորդ ամառ: