Ֆիլիպ Լամը նշել է Բունդեսլիգայի այս տարվա լավագույն ֆուտբոլիստի անունը

Գերմանիայի հավաքականի և Մյունխենի «Բավարիայի» լեգենդ Ֆիլիպ Լամը կարծում է, որ Դորտմունդի «Բորուսիայի» անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը տարվա լավագույն ֆուտբոլիստն է Բունդեսլիգայում:

«Այս տարի ֆուտբոլիստների ելույթները գնահատելիս հարկավոր է հաշվի առնել ելույթները Մունդիալում: Կարծում եմ Բունդեսլիգայում  լավագույնը, անկասկած Ջուդ Բելինգեմն է ով,  շարունակում է զարգանալ:

Ջուդն իր թիմի առանցքային ֆուտբոլիստն է ու շարժիչ ուժը:»,- Լամի խոսքը փոխանցում է Բունդեսլիգայի մամուլի ծառայությունը:

Ընթացիկ մրցաշրջանում Ջուդ Բելինգհեմը բոլոր մրցաշարերում անցկացրած 32 խաղում խփել է 10 գոլ ու կատարել 5 գոլային փոխանցում: