Նուսայիր Մազրաուին կարող է լքել «Բավարիան»

«Բավարիայի» և Մարոկկոյի պաշտպան Նուսայիր Մազրաուին կարող է կարիերան շարունակել Ա Սերիայում։

Ինչպես տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը, նրա ծառայություններով հետաքրքրված է «Ինտերը»։

Միլանյան ակումբը վստահ է, որ Մազրաուին արժանիորեն կփոխարինի Դենզել Դամֆրիսին, որը տրանսֆերային թիրախ է Պրեմիեր Լիգայի մի շարք ակումբների համար: