Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը ցանկանում է Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմին տեսնել «Ռեալի» կազմում, հայտնում է Cadena COPE-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 19-ամյա անգլիացու նկատմամբ ակտիվ հետաքրքրություն են ցուցաբերում նաև «Լիվերպուլը», «Մանչեսթեր Յունայթեդը» և «Մանչեսթեր Սիթին»։
Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «Բորուսիայի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։
Transfermarkt-ը անգլիացի ֆուտբոլիստին գնահատում է 110 միլիոն եվրո։