Պարագվայի հավաքականի նախկին դարպասապահ Խոսե Լուիս Չիլավերտն աջակցել է համաշխարհային ֆուտբոլի լեգենդ Պելեին, ով ծանր վիճակում գտնվում է հիվանդանոցում։
«Թող Ամենազորը շարունակի ուժ տալ Պելե թագավորին»,- գրել է պարագվայցին սոցիալական ցանցերում:
82-ամյա Պելեն պայքարում է հաստ աղիքի քաղցկեղի առաջանցիկ հետևանքների դեմ: Ավելի վաղ տեղեկություններ կային լեգենդար բրազիլացու առողջական վիճակի վատթարացման մասին։ Պելեն արդեն սկսել է հրաժեշտ տալ ընտանիքին։