Մադրիդի «Ատլետիկոն» ցանկանում է հարձակվող ձեռք բերել

Մադրիդի «Ատլետիկոն» ցանկանում է ձմռանը ձեռք բերել «Բետիսի» հարձակվող Բորխա Իգլեսիասին, հայտնում է Marca-ն:

Ակումբն արդեն կապ է հաստատել 29-ամյա հարձակվողի շրջապատի հետ և նախնական բանակցություններ վարել։

Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում Իգլեսիասը 13 խաղում դարձել է 8 գոլի հեղինակ և «Մալյորկայի» հարձակվող Վեդատ Մուրիկիի հետ կիսում է առաջնության ռմբարկուների ցուցակի 2-3-րդ տեղերը։

Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 25 միլիոն եվրո։