Դեկլան Ռայսի տրանսֆերի համար պայքարում բացահայտ ֆավորիտ կա

«Արսենալը» «Վեսթ Հեմի» կիսապաշտպան Դեկլան Ռայսին ձեռք բերելու գլխավոր հավակնորդն է, հայտնում է The Sun-ը:

Անգլիայի հավաքականի կիսապաշտպանի համար պայքարում «կապույտները» առաջ են անցել «Մանչեսթեր Սիթիից» և «Մանչեսթեր Յունայթեդից», հայտնում է աղբյուրը։

23-ամյա անգլիացու պայմանագիրը «Վեսթ Հեմի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը, և նա մի քանի անգամ հրաժարվել է երկարաձգել այն։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 80 միլիոն եվրո: