«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ներկայումս հետաքրքրված չէ Պորտուգալիայի հավաքականում աշխատանքով, հայտնում է Jornal de Notícias-ը:
Ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը թափուր է մնացել Ֆերնանդու Սանտուշի հրաժարականից հետո։
Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան (FPF) դիմել է Մոուրինյոյին, սակայն 59-ամյա մասնագետը չի ցանկանում հեռանալ հռոմեական ակումբից։
Մոուրինյոյի պայմանագիրն ավարտվում է 2024 թվականի ամռանը;