Անգլիական գրանդը կփորձի ձեռք բերել Դենզել Դումֆրիսի տրանսֆերը

«Չելսին» հետաքրքրված է «Ինտերի» և Հոլանդիայի հավաքականի աջ պաշտպան Դենզել Դումֆրիսի ծառայություններով:

Տեղեկություն կա. որ իտալական ակումբը դեմ չէ կլորիկ գումարի դիմաց բաց թողնել հոլանդացուն:

26-ամյա Դամֆրիսի պայմանագիրը «Ինտերի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսը: Transfermarkt-ը նրա արժեքը գնահատում է 20 միլիոն եվրո։

2021/22 մրցաշրջանում Դենզելը «Ինտերի» կազմում անցկացրել է 41 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։