Բրազիլայի հավաքականի լեգենդար հարձակվող Պելեն, ով վերջին շրջանում գտնվում է հիվանդանոցում, Սուրբ Ծնունդը անցկացրել է հարազատների ընկերակցությամբ:
Պելեի հետ հիվանդասենյակում են եղել իր երեխաներն ու թոռները:
Պելեի դուստրը լուսանկար է հրապարակել և գրել. «Եվս մեկ գիշեր նրա հետ»:
82-ամյա լեգենդը հոսպիտալացվել է նոյեմբերի 29-ին:
