Մահկանացուն է կնքել Թուրինի «Յուվենտուսի» և Ուրուգվայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը Ֆաբիան Օ’Նիլը։
ESPN-ի հավաստմամվ՝ շաբաթ օրը 49-ամյա ուրուգվայցին ընկել է կոմայի մեջ և ստամոքս-աղիքային արյունահոսությամբ տեղափոխվել է Մոնտեվիդեոյի հիվանդանոց։ Նա մահացել է վերակենդանացման բաժանմունքում։
Օ’Նիլը երկար ժամանակ պայքարել է ալկոհոլային կախվածության դեմ, ինչի պատճառով նրա մոտ առաջացել է լյարդի ցիռոզ։
Բացի «Յուվենտուսից», մարզական կարիերայի ընթացքում կիսապաշտպանը խաղացել է նաև ուրուգվայական «Նասիոնալում», իտալական «Կալյարիում» և «Պերուջայում»: