«Բարսելոնայի» և Մեմֆիս Դեպայի միջև կոնֆլիկտ է հասունանում

«Բարսելոնան» ցանկանում է հունվարին բաժանվել հարձակվող Մեմֆիս Դեպայից: Սակայն իսպանական ակումբը դեռ պաշտոնական առաջարկներ չի ստացել այլ թիմերից, հայտնում է Marca-ն:

Կատալոնական ակումբի ղեկավարությունը կարծում է, որ ֆուտբոլիստը միտումնավոր խափանում է բանակցությունները այլ թիմերի հետ։

Ենթադրվում է, որ Դեպայը մտադիր չէ կրճատել աշխատավարձը և պատրաստվում է հեռանալ «Բարսայից» միայն հաջորդ ամառ ազատ գործակալի կարգավիճակով։

Այս մրցաշրջանում 28-ամյա հարձակվողը երեք հանդիպում է անցկացրել կապույտ ակումբի կազմում և դարձել մեկ գոլի հեղինակ։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ կատալոնական ակումբը պատրաստ է բաց թողնել հոլանդացուն 5 միլիոն եվրոյի դիմաց։