Պաշտոնական. Մաթեուս Կունյան տեղափոխվեց ԱՊԼ

Մադրիդի «Ատլետիկոյի» բրազիլացի հարձակվող Մաթեուս Կունյան կարիերան կշարունակի անգլիական «Վուլվերհեմփթոնում», հայտնում է մադրիդյան ակումբի պաշտոնական կայքը:

Բրազիլացին վարձակալությամբ կմնա թիմում մինչև մրցաշարջանի ավարտը:

Ընթացիկ մրցաշրջանում Մաթեուս Կունյան իսպանական ակումբի կազմում անցկացրած 17 խաղում կատարել է 2 գոլային փոխանցում: