Սերբ պաշտպանը հեռացել է «Փյունիկից»

Fastex Հայաստանի Պրեմիեր Լիգայի գործող հաղթող Երևանի «Փյունիկից» հեռացել է սերբ պաշտպան Զորան Գայիչը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

32-ամյա խաղացողի պայմանագրի ժամկետն ավարտվել է, և կողմերը որոշել են չշարունակել գործակցությունը:

Զորան Գայիչը «Փյունիկում» ելույթ էր ունենում  2021 թվականի հուլիսից: Նա երևանյան ակումբի կազմում անցկացրած 9 խաղում խփել է 2 գոլ՝ դուբլ ձևակերպելով Ռումինիայի չեմպիոն «Կլուժի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլի պատասխան խաղում (2-2, 11մ՝ 4-3):

Transfermarkt-ը սերբ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 175000 եվրո: