Մյունխենի «Բավարիան» գտել է դարպասապահին, ով պետք է թիմում փոխարինի վնասվածք ստացած Մանուել Նոյերին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ակումբի մարզական տնօրեն Հասան Սալիհամիջիչը։
«Մեզ համար կարևոր է պայմանագիր կնքել դարպասապահի հետ, մենք գտել ենք օպտիմալ լուծումը։ Ամենաակնառու տարբերակը Նուբելն է, բայց վերջնական խոսքը «Մոնակոյին» է:
Ինչ վերաբերում է մեր հավակնություններին, ապա այս մրցաշրջանում մենք ցանկանում ենք նվաճել բոլոր տիտղոսները»,- Հասանի խոսքերն է մեջբերում Sport Bild-ը։