«Նյուքասլ Յունայթեդը» իր դիրքորոշումն է հայտնել Մեմֆիս Դեպայի հետ կապված

«Նյուքասլ Յունայթեդը» մտադիր չէ պայմանագիր կնքել «Բարսելոնայի» հարձակվող Մեմֆիս Դեպայի հետ, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:

Անգլիական ակումբը ներկայումս բանակցություններ չի վարում կատալոնացիների հետ 28-ամյա ֆուտբոլիստի համար։ Հոլանդացու ապագան կորոշվի հունվարին, սակայն նա դեռ կոնկրետ տարբերակներ չունի։ Ինքը՝ Դեպայը, ցանկանում է մնալ ներկայիս ակումբում։

Դեպայը «Բարսելոնայում» հանդես է գալիս 2021 թվականի հուլիսից։ Այս մրցաշրջանում նա մասնակցել է թիմի 3 հանդիպման և դարձել 1 գոլի հեղինակ։