«Արսենալի» պաշտպանը՝ ՊՍԺ-ի ուշադրության կենտրոնում

ՊՍԺ-ն հետաքրքրված է «Արսենալի» պաշտպան Ուիլյամ Սալիբայով, հայտնում է Media Foot-ը:

Փարիզցիները հույս ունեն համոզել 21-ամյա ֆրանսիացուն միանալ իրենց՝ հաշվի առնելով, որ ֆուտբոլիստի պայմանագիրը «զինագործների» հետ ավարտվում է 2023 թվականի հունիսին։

Միաժամանակ, «Արսենալը» հնարավորություն ունի մեկ տարով երկարաձգել պայմանագիրը ֆուտբոլիստի հետ, սակայն ակումբը դեռ չի օգտվել դրանից։

Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 50 միլիոն եվրո: