«Մանչեսթեր Յունայթեդը» չի հրաժարվում հոլանդացի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգի հետ պայմանագիր կնքելու մտքից, ով պատկանում է կատալոնական «Բարսելոնային»: Այս մասին հայտնում է Sport.es-ը:
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում էր ձեռք բերել Ֆրենկիին ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ, բայց հետո գործարքը ձախողվեց:
Ընթացիկ մրցաշրջանում հոլանդացին «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 14 հանդիպում, որոնցում դարձել է 5 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։