«Բարսելոնան» անձեռնմխելի ֆուտբոլիստների ցուցակ է կազմել

Կատալոնական «Բարսելոնան» կազմել է այն ֆուտբոլիստների ցանկը, ովքեր ենթակա չեն վաճառքի, հայտնում է Sport.es-ը:

Ցուցակում են հայտնվել պաշտպաններ Ժյուլ Կունդեն ու Ռոնալդ Արաուխոն, կիսապաշտպաններ Գավին և Պեդրին, ինչպես նաև հարձակվողներ Ռոբերտ Լևանդովսկին և Անսու Ֆատին:

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» Իսպանիայի առաջնության 14 տուրերից հետո վաստակած 37 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը և երկրորդ տեղում գտնվող Մադրիդի «Ռեալին» գերազանցում է երկու միավորով:

Եվրոպա Լիգայի 1/16-րդ եզրափակիչում Չավիի թիմը կմրցի անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հետ: