«Բավարիան» հետաքրքրված է «Լիոնի» աջ պաշտպան Մալո Գուստոյի ծառայություններով, հայտնում է գերմանական մամուլը:
Մյունխենցիները դիտարկում են 19-ամյա ֆուտբոլիստին որպես Բենջամեն Պավարի փոխարինող, եթե նա որոշի հեռանալ ակումբից:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Պավարը հետաքրքրում է «Բարսելոնային»:
Գուստոն «Լիոնի» սան է։ 2022/23 մրցաշրջանում նա Լիգա 1-ում անցկացրել է 14 հանդիպում և կատարել 1 գոլային փոխանցում։
Transfermarkt-ը ֆրանսիացուն գնահատում է 15 միլիոն եվրո: