«Լիվերպուլը» տրանսֆերային թիրախ ունի

Անգլիական «Լիվերպուլը» մտադիր է զգալիորեն ուժեղացնել միջին գիծը։

Անգլիական ակումբը հետաքրքրված է «Ֆիորենտինայի» և Մարոկկոյի կիսապաշտպան Սոֆյան Ամրաբատով, ով նախընտրում է տեղափոխվել «Լիվերպուլ», չնայած այլ ակումբների հետաքրքրությանը:

Ինչպես հայտնում է Footmercato-ն, 26-ամյա ֆուտբոլիստը դարձել է անգլիական գրանդի գլխավոր նպատակը առաջիկա երկու տրանսֆերային պատուհանների համար: