«Միլանը» բանակցություններ է վարել Իսմայել Բենասերի գործակալի հետ պայմանագրի երկարաձգման շուրջ:
Ինչպես հայտնում է Calciomercato-ն, ալժիրցի ֆուտբոլիստը ռոսոներիներից պահանջում է տարեկան 5 մլն եվրո աշխատավարձ։ «Միլանի» աստղի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում Պրեմիեր Լիգայի թիմերը, ուստի ճնշում է գործադրվում ակումբի վրա՝ նրա պահանջները բավարարելու համար:
Նշենք, որ 25-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը։ Նա «Միլանում» հանդես է գալիս 2019 թվականից։