«Բարսելոնան» դիտարկում է Ռաֆինյա Դիասին ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ վաճառելու տարբերակը:
Բրազիլացի վինգերը կատալոնական ակումբին միացել է ամռանը՝ «Լիդսից» 58 միլիոն եվրոյի տրանսֆերով: Ինչպես հաղորդում է Goal-ը, «Բարսելոնան» ձմռանը կարող է վաճառել 26-ամյա ֆուտբոլիստին, իսկ անգլիական Պրեմիեր Լիգան համարվում է նրա կարիերան շարունակելու ամենահավանական տարբերակը։
Հաղորդվում է, որ «Բարսելոնան» նախատեսում է խաղադրույք կատարել հարձակվողական դիրքերում գտնվող այլ ֆուտբոլիստների վրա, ուստի գրավիչ առաջարկներ ստանալու դեպքում նրանք կհաստատեն վաճառքը:
Ամռանը «Արսենալը» և «Չելսին» հետաքրքրված էին Ռաֆինյայի ծառայություններով, սակայն բրազիլացին անձամբ նախընտրեց տեղափոխվել «Բարսելոնա»: