Ալեսանդրո Բաստոնի. «Նա դեռ պետք է հասնի իր օպտիմալ մարզավիճակին»

«Ինտերի» կենտրոնական պաշտպան Ալեսանդրո Բաստոնին հավատում է իր թիմակից Ռոմելու Լուկակուի կարողություններին։

Բելգիացի հարձակվողը մրցաշրջանի սկզբում վարձավճարով հանդես է եկել «Չելսիում», սակայն վնասվածքի պատճառով Ա Սերիայում անցկացրել է ընդամենը 4 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի հեղինակ։ Կատարում կայացած ԱԱ-2022-ում նույնպես լավագույնը չէր 29-ամյա ֆուտբոլիստի համար։

«Մենք ցանկանում ենք լավագույնը լինել մրցաշրջանի վերսկսումից հետո։ Լուկակուն դեռ պետք է հասնի իր օպտիմալ մարզավիճակին, բայց հաշվի առնելով այն ինտենսիվությունը, որով մենք աշխատում ենք, նա շատ կանի և կօգնի մեզ մրցաշրջանի երկրորդ կեսում»,- իտալացու խոսքերն է մեջբերում TMW-ն։