Լոնդոնի «Արսենալում» հանդես եկող բրազիլացի հարձակվող Գաբրիել Մարտինելին կարիերան Ֆրանսիայի առաջնությունում շարունակելու տարբերակ ունի։ Այս մասին հայտնում է Goal.com պորտալը։
Ըստ աղբյուրի՝ հարավամերիկացու ծառայություններով հետաքրքրություն է ցուցաբերում ՊՍԺ-ն։ Միաժամանակ փարիզցիների համար դժվար կլինի ձեռք բերել Մարտինելիին, քանի որ նա մոտ է «զինագործների» հետ նոր երկարաժամկետ պայմանագիր կնքելուն։
Գաբրիելի գործող պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի կեսերը։ Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 60 միլիոն եվրո։