«Նապոլին» պատրաստվում է նոր պայմանագիր առաջարկել թիմի կիսապաշտպանին

«Նապոլին» պատրաստվում է նոր պայմանագիր կնքել թիմի կիսապաշտպան Խվիչի Կվարացխելիայի հետ, հայտնում է La Gazzetta dello Sport-ը:

Աղբյուրի տեղեկություններով՝ նեապոլցիները մտադիր են պահել 21-ամյա վրացիին՝ չնայած եվրոպական մի շարք թիմերի հետաքրքրությանը։ Իտալական ակումբը պատրաստ է ֆուտբոլիստին պայմանագիր առաջարկել մինչև 2028 թվականի հունիսի վերջը և կրկնապատկել նրա աշխատավարձը։

Կվարացխելիան «Նապոլիին» միացել է այս տարվա հուլիսին՝ թիմի կազմում անցկացրած 17 խաղում խփելով 8 գոլ և կատարելով 10 արդյունավետ փոխանցում: