Գերմանացի մասնագետ Քրիստոֆեր Վիվելը նշանակվել է Լոնդոնի «Չելսիի» տեխնիկական տնօրենի պաշտոնում, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
36-ամյա Վիվելի նախորդ աշխատավայրը գերմանական «Լայպցիգն» էր, որտեղ նա նույնպես զբաղեցնում էր տեխնիկական տնօրենի պաշտոնը:
Նախքան այդ, նա 5 տարի անցկացրել է «Լայպցիգում» և «Զալցբուրգում» որպես սկաուտինգի բաժնի ղեկավար, իսկ ավելի վաղ եղել է «Հոֆենհայմի» առաջին թիմի սկաուտը:
Անգլիայի ընթացիկ առաջնության 14 տուրերից հետո «Չելսին» վաստակել է 21 միավոր և զբաղեցնում է 8-րդ տեղը: