«Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին իր կարծիքն է հայտնել թիմի հարձակվող Զլատան Իբրահիմովիչի մասին։
««Միլանը» այն թիմը չէր, որը պետք է հաղթեր առաջնությունը, երբ եկավ Զլատանը։ Նա բավականաչափ խելացի էր՝ իմանալու, թե երբ պետք է միջամտի գործընթացին: Նա երբեք կուշտ չէ, սա միշտ եղել է նրա մտածելակերպն ու ուժը»,- Պիոլիի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:
Նշենք, որ 41-ամյա շվեդը ակնկալում է խաղադաշտ վերադառնալ հունվարի վերջին։