Ուեսլի Ֆոֆանա. «Շատ շուտով կվերադառնամ»

«Չելսիի» պաշտպան Ուեսլի Ֆոֆանան երկրպագուներին վստահեցրել է, որ խաղադաշտ կվերադառնա մեկ ամսից էլ քիչ ժամանակ անց։

«Շատ շուտով կվերադառնամ։ Կարծում եմ՝ դա տեղի կունենա նույնիսկ ավելի շուտ, քան մեկ ամսից»,- գրել է Ֆոֆանան սոցցանցի իր էջում։

Հիշեցնենք, որ երեկ ֆրանսիացին վնասվածք էր ստացել «Բրենտֆորդի» հետ ընկերական խաղում և խաղադաշտը լքել էր շատ հիասթափված տեսքով: