«Բարսելոնան» տրանսֆերային թիրախ ունի

Իսպանական «Վիլյառեալի» պաշտպան Խուան Ֆոյտը կարող է կարիերան շարունակել Կատալոնիայում։

Mundo Deportivo-ի տված տեղեկության համաձայն, 22-ամյա արգենտինացին հետաքրքրել է «Բարսելոնային», որը ցանկանում է ուժեղացնել պաշտպանությունը:

Կատալոնացիները ցանկանում էին տրանսֆերը ավարտել դեռևս ամռանը, սայայն այժմ պլանավորում են վերադառնալ այս տարբերակին հունվարին:

Հավելենք, որ ֆուտբոլիստով հետաքրքրված են նաև «Բոկա Խունիորսն» ու «Ռիվեր Փլեյթը»։