«Յուվենտուսը» նոր պայմանագիր կառաջարկի թիմի կիսապաշտպան Անխել Դի Մարիային, հայտնում է La Gazetta dello Sport-ը։
Անցած ամառ թուրինյան ակումբ տեղափոխվելիս 34-ամյա արգենտինացին նախընտրեց մեկ տարվա պայմանագիր կնքել, որպեսզի հաջորդ մրցաշրջանում վերադառնա հայրենի Ռոսարիո Սենտրալ։
Այս մրցաշրջանում եզրային հարձակվողը 7 հանդիպում է անցկացրել Ա Սերիայում՝ դառնալով 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։