Եվրոպական թոփ ակումբը ցանկանում է աշխատանքի հրավիրել Զինեդին Զիդանին

Մադրիդի «Ռեալի» նախկին մարզիչ Զինեդին Զիդանը հայտնվել է եվրոպական թոփ ակումբի ուշադրության կենտրոնում: Այս մասին հայտնում է Calciomercatoweb-ը։

Ֆրանսիացի մասնագետով  հետաքրքրված է  Թուրինի «Յուվենտուսը»։ Զիդանը մտադիր է դիտարկել մարզչական կարիերան շարունակելու բոլոր առկա տարբերակները, սակայն «Յուվենտուսի» տարբերակը նրա համար առաջնահերթ չէ:

«Ծեր սինյորան» դժգոհ է Մասիմիլիանո Ալեգրիի գլխավորությամբ գրանցած արդյունքներից, և կփորձի որքան հնարավոր է արագ պայմանավորվել Զիդանի հետ: