Goal-ը հրապարակել է «Ոսկե գնդակի» հավակնորդների թարմացված վարկանշային աղյուսակը

Goal հրատարակությունը հրապարակել է Ոսկե գնդակի հավակնորդների թարմացված վարկանշային աղյուսակը։

Լավագույն տասնյակում ընդգրկվել է արգենտինացի հարձակվող Խուլիան Ալվարեսը, ում անունը չկար վարկանիշի նախորդ ցանկում։

Ցուցակում առաջին անգամ հայտնվել են նաև «Աստոն Վիլայի» դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը (20-րդ) և «Բենֆիկայի» կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսը (14):

Թոփ 10-ն ունի հետևյալ տեսքը.

1. Լիոնել Մեսսի (ՊՍԺ)

2. Կիլիան Մբապպե (ՊՍԺ)

3. Էրլինգ Հոլանդ (Մանչեսթեր Սիթի)

4. Նեյմար (ՊՍԺ)

5. Ռոբերտ Լևանդովսկի (Բարսելոնա)

6. Վինիսիուս Ժունիոր (Ռեալ Մադրիդ)

7. Կևին Դե Բրույնե (Մանչեսթեր Սիթի)

8. Խուլիան Ալվարես (Մանչեսթեր Սիթի)

9. Մոհամեդ Սալահ (Լիվերպուլ)

10. Խվիչա Կվարացխելյա (Նապոլի)