Ֆերլան Մենդին կարող է լքել Մադրիդի «Ռեալը»

Մադրիդի «Ռեալը» հարցականի տակ է դնում՝ գործող պայմանագրի երկարաձգման հարցը Ֆերլան Մենդիի հետ, հայտնում է Marca-ն։

Այս մրցաշրջանում 27-ամյա պաշտպանն ամենաարդյունավետ խաղը չի ցուցադրում, ուստի Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը մտածում է նրա փոխարեն այլ պաշտպան ձեռք բերելու մասին։

Մենդիի գործող պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։

Նշենք, որ ֆուտբոլիստը թիմում հանդես է գալիս 2019 թվականի հուլիսից։