Նիկոլո Բարելլան կարող է տեղափոխվել Իսպանիա

Իտալիայի հավաքականի և Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Նիկոլո Բարելլան կարիերան Իսպանիայի առաջնությունում շարունակելու տարբերակ ունի։

Todofichajes-ի փոխանցմամբ հայրենակցի տրանսֆերի հարցում հետաքրքրություն է ցուցաբերում Մադրիդի «Ռեալի» մարզիչ Կարլո Անչելոտտին։

Իտալացի մասնագետը Բարելլային տեսնում է որպես պոտենցիալ փոխարինող Լուկա Մոդրիչին, ով, գուցե շուտով լքի ակումբը:

«Ինտերն» արդեն տեղեկացրել է «Սերուցքայիններին», որ 25-ամյա ֆուտբոլիստի մեկնարկային գինը 70 միլիոն եվրո է:

Բանակցությունները կարող են սկսվել առաջիկա ձմռանը: